Առակներ

Թթված ըպելիքը

Ինչ-որ մարդ  վաճառում էր թթված ըմպելիք՝ բարձր գոռալով.

-Գնեք ըպելիք ,քաղցր է, ինչպես մեղրը:

Նրան մոտեցավ մի մարդ և ասաց.

-Ինձ պետք է հիվանդի համար թթու ըմպելիք,նա թթու ցանկացավ:Ունե՞ս դու այդպիսի բան:

Նա պատասխանեց.

-Վերցրու այս ըմպելիքը ,այստեղ հենց այն է, ինչ դու ես ուզում;Իսկ այդ բառը  ես գոռում եմ,որ գնորդներ ունենամ:Իրականում այս ըպելիքը ավելի թթու է,  քան այն քացախը ,որ ես վաճառում եմ:

pritchi.ru/id_10508

Реклама
Առակներ

Օգնություն այրի կնոջը

Քահանայի մոտ եկավ գեղեցիկ հագնված մի մարդ:

-Սուրբ հայր, ես եկել եմ քեզ մոտ խորհուրդ հարցնելու.

-Ի՞նչ է պատահել, զավակս:

-Ես ճանաչում եմ մի այրի կնոջ, ով  ունի վեց երեխա: Նրանք մահանում են քաղցից:Կրտսեր աղջիկը շատ լուրջ հիվանդ է. նրան բուժում է հարկավոր, բայց գումար չունեն:Նրանք նաև չունեն գումար ,որ վճարեն տան վարձը:Ես ցանկանում եմ ,որ Դուք ինձ օգնեք հավաքել գումար նրանց համար,որ նրանք դրսում չապրեն:

-Դա շատ լավ արարք է:Քո տեղը ես նույնպես այդպես կվարվեի:Իսկ դու իրենց ի՞նչն ես:

-Ես այդ տան տերն եմ ,որտեղ նրանք ապրում են:

http://pritchi.ru/id_10510

Առակներ

Չորս աշակերտները

Մի գիշեր չորս քոլեջի աշակերտներ խնջույք կազմակերպեցին և չպատրաստվեցին վաղվա համար պատրաստված թեստին:Առավոտյան նրանք կազմեցին մի պլան:Նրանք այնպես արեցին ,որ նրանք կեղտոտ լինեն և գնացին Դենի մոտ, ասացին ,որ երեկ գիշերը նրանք գնացել էին հարսանիքի և ետադարձ ճանապարհին մեքենայի անվադողը պայթեց, և նրանք ստիպված էին ամբողջ ճանապարհը մեքենան բրդելով տեղ հասնել, ու այդ պատճառով նրանք չեն կարողացել պտրաստվել թեստին.

Դենը մտածեց մի քանի րոպե և ասաց,որ նրանք կարող են թեստը նորից գրել երեք օր հետո:Նրանք շնորհակալություն հայտնեցին  և ասացին ,որ կպատրաստվեն այդ ժամանակահատվածում:

Երորդ օր նրանք կանգնած էին Դենի առաջ:Դենը ասաց ,որ սա հատուկ թեստ է, և չորս աշակերտները պիտի նստեն տարբեր դասարանում:Նրանք համաձայնեցին ,քանի որ լավ պատրաստվել էին  անցած երեք օրերի ընթացքում :

Վարժությունը ունի երկու հարց ,բարձրագույ միավորը 100 միավորն է:

1)Քո անունը_________(1 միավոր)

2)Որ անվադողն է պաթյել______(99միավոր)

Պատասխաններ-ա) դիմացի աջը բ)դիմացի ձախը գ)ետևի աջը դ)ետևի ձախը

Ասելիքը.Պատասխանատու եղիր,թեչե մի լավ դաս կստանաս:

http://www.moralstories.org/four-smart-students/

Առակներ

Ամենինչ ոչ միանգամից

Մի անգամ Մոլլան եկավ սրահ, որ դիմի հավատացյալներին: Սրահը դատարկ էր, միայն մի ձիապան կար,  ով  նստած էր առաջին շարքում: Մոլլան մտածեց. <<Պետք է արդյոք որ ես խոսեմ>>:

 Եվ նա հարցրեց ձիապանին.

   -Բացի քեզանից այստեղ   ոչ ոք չկա.  ինչ ես մտածում,  ես խոսեմ ,թե՝ ոչ: Ձիապանը պատասխանեց.
-Տիրակալ, ես սովորական մարդ եմ, ես այդ ամենի մեջ ոչինչ չեմ հասկանում: Բայց երբ ես գալիս եմ ախոռ և տեսնում եմ , որ բոլոր ձիերը,բացի մեկից, փախել են, ես նրան միևնույնն է կերակրում եմ:Մոլլը ,ընդունելով սրտին մոտիկ այդ բառերը,սկսեց իր ճառը:Նա խոսում եր երկու ժամից ավելի և վերջացնելով  զգաց հոգում հանգստություն: Նա ցանկացավ իմանալ՝որքան էր նրա ճառը լավ:

Եվ հարցրեց ձիապանին.
-Դու՞ր եկավ քեզ իմ ճառը:
-Ես արդեն ասացի,որ ես շատ չեմ հասկանում  այս ամենից, բայց երբ ես գալիս եմ ախոռ և տեսնում եմ, որ բոլոր ձիերը, բացի մեկից, փախել են, ես նրան միևնույնն է կերակրում եմ, բայց չեմ տա նրան ամբողջ կերը ,որը նախատեսված է բոլորի համար:

 

Առակներ

Ձկների ուրախությունը

Չժուան-ցզին և Հուեիյ-ցզին զբոսնում էին Հաո գետի վրայի կամրջով: Չժուան-ցզին ասաց.

-Ինչ ուրախ են խաղում ձկները ջրում: Ահա ձկների ուրախությունը:

-Բայց դու ախր ձուկ չես,- պատասխանեց Չժուան-ցզին,- դու որտեղից գիտես, որ ես չգիտեմ, թե ինչն է ձկների ուրախությունը:

-Ես իհարկե դու չեմ և չեմ կարող իմանալ այն, ինչ դու գիտես: Բայց դու նույնպես ձուկ չես, դրա համարել չես կարող իմանալ՝ ինչն է ձկների ուրախությունը,- պատասխանեց Հուեիյ-ցզին:

Այդ ժամանակ Չժուան-ցզին ասաց.

-Արի վերադառնանք սկիզբ: Դու հարցրիր ինձ. <<Որտեղի՞ց դու գիտես ձկների ուրախության մասին>>: Այսինքն դու արդեն գիտեիր, որ ես դա գիտեմ և այդ պատճառով հարցրիր: Իսկ ես դա իմացա, կանգնելով այստեղ, Հաո գետի մոտ:

http://pritchi.ru/id_10487

Առակներ

Երջանիկ դուստրը և դժբախտ որդին

Երկու ընկերուհի երկար տարիների բաժանումից հետո հանդիպեցին:

-Ասա ինձ,-ասաց մեկը,-ինչպես են որդուդ գործերը:

-Իմ տղան շատ դժբախտ է,-հառաչեց մյուսը,-նրա բախտը չի բերել կնոջ հարցում: Նա տան գործերը չի անում. չի պատրաստում, չի կարում, լվացք չի անում, չի մաքրում տունը: Պառկում է իր անկողնում առավոտից երեկո և կարդում է: Իմ խեղճ որդին, պատկերացնում ես, նույնիս նախաճաշը նրան անկողին է մատուցում:

-Այո, դա ահավոր է:

-Իսկ ինչպես է քո դուստրը:

-Օ՜, նա շատ բախտավոր է: Նա ամուսնացել է մի հրեշտակի հետ: Ամուսինը ոչինչ չի թողնում անել տանը: Նա վարձել է ծառաների, և նրանք պատրաստում են ուտելիք, կարում են, լվացք են անում և հավաքում տունը: Ամեն առավոտ նա մատուցում է նախաճաշը անկողնում, պատկերացնում ես: Նա քնում է ինչքան ցանկանում է, իսկ օրվա մնացածը հանգստանում է և կարդում անկողնում:

http://pritchi.ru/id_10498

Առակներ

Վախեցած բուն

Հուեյ-ցզին Լան թագավորությունում առաջին խորհրդատուն էր, և Չժուան-ցզին զանկացավ այցելել նրան: Ինչ-որ մեկը ասաց Հուեյ-ցզիին.

-Չժուան-ցզին գալիս է ձեզ մոտ: Նա ուզում է փոխարինել ձեզ առաջին խորհրդատուի պաշտոնում:

Հուեյ-ցզին շատ վախեցավ և հրամայեց փնտրել Չժուան-ցզիին ամբողջ թագավորությունով մեկ: Եվ Չժուան-ցզիին ման էին գալիս երեք օր և երեք գիշեր: Այդ ժամանակ Չժուան-ցզին ինքը եկավ Հուեն-ցզիի մոտ և ասաց.

-Հարավում ապրում է մի թռչուն, ում անունն է Յուանչու: Դու գիտե՞ս այդ մասին: Այն ճախրում է Հարավային օվկիանոսում և թռնում Հյուսիսային օվկիանոս: Նա հանգստանում է միայն ժանտաթզերին, սնվում է միայն բամբուկի պտուղներով և խմում միայն աղբյուրի ջուր: Մի անգամ մի բու սատկած առնետ գտավ: Երբ Յուանչու թռչունը թռավ նրա վրայով, բուն սպառնալի կերպով բարձրացրեց գլուխը: Դու է՞լ ես ցանկանում սպառնալ ինձ ՝ նստած քո թագավորությունում:

http://pritchi.ru/id_10486

Без рубрики, Առակներ

Կույր մարդկանց սերը

Մի մարդ ամուսնացավ շատ գեղեցիկ աղջկա:Նա շատ էր սիրում նրան:Մի օր նա հիվանդացավ մաշկային հիվանդությունով:

Դանդաղորեն նա սկսեց կորցնել իր գեղեցկությունը:Մի օր նրա ամուսինը գնաց ճամփորդության:Վերադարձավ նա կույր:

Նրանց ամուսնական կյանքը շարնակվեց ,չնայած նրանց հիվանդությունների,բայց օր օրի նա կորցնում էր իր գեղեցկությունը:

Կույր ամուսինը չգիտեր այդ ամենի մասի, և նրանց կյանքում ոչինչ չէր փոխվում:

Նրանք շարնակում էին սիրել իրար:Մի օր նրա կինը մահացավ:

Նրա մահը բերեց ամուսնուն մեծ վիշտ :Նա վերջացրեց իր գործերը և ուզում էր լքել քաղաքը:

Նրա ետևում կանգնած մարդը ասաց. <<Ինչպես ես դու քայլելու միայնակ>>:

-Ամբողջ քո կյանքը քո կինը քեզ օգնում էր,-նա ասաց:

-Ես կույր չեմ ,ես ձևանում էի ,որովհետև գիտեի ,որ եթե նա իմանա ,որ ես կարողանում եմ տեսնել նրան իր մաշկային հիվանդությունով ,դա նրան ավելի շատ ցավ կպատճառեր ,քան իր հիվանդությունը:

Ես սիրում էի նրան ,ոչ թե  իր գեղեցկության ,այլ իր հոգատար և սիրող բնավորության համար:

Այսպիսով ես պատրաստ եմ լինել կույր ,բայց պահպանել նրան ուրախ:

Երբ դու սիրում ես ինչ-որ մեկին ,դու կգնաս ամեն ինչի ,որ պահպանես նրան ուրախ և շատ անգամ  պետք է լիել կույր ու անտեսել միմիյանց թերությունները ,որ լինենք ուրախ:Գեղեցկությունը ժամանակի ընթացքում գեղցկությունը կորուչում է ,բայց սիրտը և հոգին միշտ նույնն են:Սիրեք միմիանց ,ոչ թե արտաքին գեղեցկությամբ, այլ ներքին:

http://www.moralstories.org/blind-mans-love/

Առակներ

Երջանկություն դժոխքում

Բուդդան ուներ մի սովորող, որի անունը Դեվադատտա էր և որը միշտ ընդդիմանում էր իր Ուսուցչին, դրա համար էլ նրան գցեցին գեհենի կրակը:

Մի անգամ Բուդդան ուղարկեց իր սովորող Անանդուին նրա մոտ մի հարցով.

-Դու հանգի՞ստ ես ապրում գեհենի կրակում:

Դեվադատտան,որը այդ ժամանակ վառվում էր գեհենի կրակում, պատասխանեց.

-Թեև իմ մարմինը դժոխքում է,բայց զգում եմ ինձ այնպես, իբր գտնվում եմ Դհիանում — բարձրագույն դրախտում,իմ սիրտը երբեք այսքան հանգիստ չի եղել և ուրախ:

Այդ ժամանակ Բուդդան նորից Անանդուին ուղարկեց հարցով.

-Պատրաստվո՞ւմ ես այդ տեղից-գրվում է կպած ելնել:

-Ես Գեհենից դուրս չեմ գա մինչև այն ժամանակ,մինչև էստեղ չի իջնի Բուդդան:

Առակներ

Գնալ առաջ

Մի անգամ  Իմպո անունով մի աշակերտ բրթում էր իր առջևից մեքենա,իսկ Վարպետ Մա-Ցզին  նստած էր նրա ճանապարհին՝ ոտքերը  ձգած :Իմպոն խնդրեց.

-Ուսուցիչ, խնդրում եմ, ուղղեք ձեր ոտքերը:
-Այն, ինչ ձգված է,առանձին ուղղված լինել,-ասաց Վարպետը:

-Այն, ինչը առաջ է գնում, չի կարող գնալ հետ,-ասաց Իմպոն և բրդեց մեքենան առաջ:

Մեքենան անցավ Վարպետի ոտքերի վրայով:Երեկոյան նրա ոտքերը ամբողջությամբ կապտուկների մեջ էին, բայց նա ցույց տվեց ,որ նա գոհ է Իմպոյի արարքից: