Գայլերի ոհմակը և երեք որսորդները

Գայլերի ոհմակում ծեր առաջնորդը որոշեց ընտրել իրեն ժառանգՆա մոտեցավամենախիզախ և հզոր գայլին և ասաց.

 – Ես ծերանում եմայդ պատճառով ես քեզ նոր ոհմակի առաջնորդ եմ նշանակում:Բայց դու պետք է ապացուցես,որ դու արժանի ես:

 

Դրա համար վերցրու լավագույն գայլերին, գնա որսի և որսա ուտելիք ամբողջ ոհմակի համար:

 – Լավ, — ասաց նոր առաջնորդը և գնաց վեց գայլերի հետ որսի:

Մի օր նա չկարԵՎ երեկոյան էլ նա չկարԵՎ երբ եկավ գիշերոհմակը տեսավ յոթգայլերի՝ հպարտությամբ բռնած ուտելիքը:

 

Բոլորը անվնաս էին:

 – Պատմիր ինձ՝ ինչպես ամեն ինչ եղավ, — խնդրեց ծեր առաջնորդը:

Օհեշտ էր:Մենք ման էինք գալիս որս,իսկ հետո տեսանք տասըորսորդների,որոնք գալիս էին որսից որսով:Մենք նրանց վրա հարձակվեցինք,նրանց հոշոտեցինք,իսկ որսը վերցրեցինք մեզ:

-Ապրես:

Առավոտյան էլի կգնաս:Մյուս օրը վեց գայլ և նոր առաջնորդը նորից գնացին որսի:ԵՎ նրանք մեկ օր չկային:Ու երեկոյան:Ու գիշերը:Ու առավոտյան:Եվ ահա կեսօրին հորիզոնում երևաց ուժասպառ եղած մի գայլ:

Դա նոր առաջնորդն էր՝ ամբողջովին այրունոտպոկպկված մորթիովտանջված ևկիսամեռ:

 – Ինչ պատահեց, – հարցրեց ծեր առաջնորդը:

Մենք գնացինք խորը անտառ և երկար ման էինք գալիս որս և տեսանք երեքորսորդներին,որոնք վերադառնում էին որսից որսով:Մենք նրանց վրահարձակվեցինք,Բայց նրանք ավելի ուժեղ էին:

Նրանք սպանեցին իմ բոլոր ռազմիկներին,ես մի կերպ կարողացա փրկվել,— Ախրինչու այդպես, — զարմացավ հին առաջնորդը, — Երեկ դուք հեշտությամ հաղթեցիքտասը որսորդների,իսկ այսօր չկարողացաք հաղթել երեքի,

-Այո ,բայց երեկ դա ուղղակի խումբ էր տասը որսորդներից,իսկ այսօր երեք լավագույն ընկերներ էին:

https://elims.org.ua/pritchi

Կայծակ դաշտում

Հինգ գյուղացիներ ,որոնց դաշտերը հեռու է իրենց գյուղից,կայծակի ժամանակ գտել էին ապաստարան փռված ծառի տակ:Կայծակը չէր վերջանում:Թվում էր,թե կայծակը պահ է փնտրում, որ հարվածի ծառին և բոլորին:Դուրս գալ դեպի մեր դաշտ ուժեղ անձրևին ավելի անհնարին էր թվում, քան մնալ ծառի տակ:Այդ պահին նրանցից մեկը առաջարկեց,
-Երևում է, որ կայծակը մահվան սուրհանդակն է,նա նախատեսված է մեզանից մեկին:Չեմ տեսնում պատճառ՝ ինչու մենք պետք է մեր կյանքը վտանգի ենթարկենք՝նրան մեզ հետ պահելով:Թող մեզնից ամեն մեկը գնա հասնի դաշտի մյուս ծայրի ծառին,դիպչի նրան և հետ գա:Ում ճակատագիրը մահանալն է,թող մահանա,իսկ մնացածը նրա պատճառով չեն տուժի:
Այդպես էլ արեցին:Ամեն մեկը,ում հերթը հասնում էր գնալու, հավաքում էր իր ողջ տղամարդկությունը՝ սպասելով մահվանը:Անհնար է նկարագրել այն վախը, որը զգում էին վազելու ընթացքում,բայց վերադառնալով մյուսների մոտ,նրանք մոռանում էր բոլոր ահազանգերը ու զգում էին արտասովոր թեթևություն:
Ահա եկավ վերջինի հերթը,և նա արդեն կիսամեռած էր վախից:Բոլորը համոզված էին, որ նա է զոհը՝ ընտրված մահվան կողմից:Նա սկսեց համոզել ուրիշներին,որ նրան թողնեն մնալ նրանց հետ,հուսալով,որ կայծակը չի խփի ծառին,քանի դեռ նրա տակ կանգնած են նրանք, ում ճակատագիրը մահանալը չէ: Բայց նրա ուղեկիցները, վախենալով իրենց կյանքի համար,նրան բրթեցին դեպի դաշտ: Չհասցրեց նա ոչմի քայլ անել,երբ լսեց խլացնող կրակոց: Կայծակը խփեց ծառին,որտեղ կանգնած էին նրա ուղեկիցները,և նրանք սպանվեցին տեղում: Իսկ նա մնաց կանգնած դաշտի մեջտեղում:

Աշխատողն ու տունը

Տերը ափսոսում էր ազատել իր լավ աշխատողին և նա խնդրեց ,որ աշխատողը կառուցի մի տուն :Աշխատողը համաձայնեց ,բայց տերը տեսնում էր, որ աշխատանքի ժամանակ մտածում էր ուրիշ բանի մասին, ջանք չէր գործադորում,նյութերը վերցնում էր ինչ ձեռքի տակ ընկներ:Երբ նա վերջացրեց աշխատանքը ,տերը տվեց նրան տան բանալիները ու ասաց.
-Այս տունը,-ասաց նա,-իմ նվերն է քեզ:
Ինչքան տխրեց աշխատողը:Եթե նա իմանար ,որ տունը իր համար է կառուցում,ապա նա կկառուցեր այլ կերպ:
https://elims.org.ua/pritchi/

Ձևանալ

Մի օր եկավ Կսենիադ Դիոգենի մոտ և ասաց,շատ տարբեր բաներ են ասում նրա մասին:
-Եվ ինչ են իմ մասին ասում,-որոշեց ճշտել Դիոգենը:
-Ասում են ,որ դու հիմար ես ձևամում:
-Ասա նրանց, երբ կհանդիպես ,որ նրանք են խելացի ձևանում:
 Աղբյուր ՝https://pritchi.ru

Ձիավարման արվեստը

Խոջա Նասրեդինին հրավիրեցին պալատականի հետ ձի վարելու: Խոջան մոտեցավ ձիուն և դրեց ձախ ոտը աջ ոտնատեղին: Բարձրացավ ձիու թամբի վրա, բայց հայտնվեց դեմքով ուղղված ձիու պոչին:

-Խոջա,- ծիծաղեց պալատականը – ախ դու տեսնում եմ չես կարողանում ձիավարել, ինչպես ազնիվ մարդիկ:

— էլ ինչ կուզեիր,- բացականչեց Խոջան,- շատ անճոռնի ձև գտաք որ արդարանաք, որ տվել եք ինձ հետընթաց ձի:

https://pritchi.ru

Միակ թերությունը

Խոջա Նասրեդինը ավանակ առավ: Մեկը նրան ասաց, որ ավանակին պետք է տալ ճիշտ քանակի ուտելիք ամեն օր: Նա հաշվարկեց, որ այդ քանակը շատ է: <<Պետք է մի փորձ անել,- որոշեց նա, -և սովորեցնել ավանակին ավելի քիչ քանակի ուտելիքին>>: Դրա պատճառով նա ամեն օր ավելի էր քչացնում ուտելիքի քանակը: Վերջ ի վերջո ուտելիքի քանակը իջավ այնքան, որ գրեթե չէր կերակրում:

-Ափսոս,- ասաց Խոջան,- եթե ես ավելի շատ ժամանակ ունենայի մինչև նրա մահը, ես կկարողանայի սովորեցնել նրան ոչ մի բանով չսնվել:

https://pritchi.ru

 

Հարստությունը բարիք է ,թե չարիք

Մի երիտասարդ հարցրեց Պլատոնին.
-Որ պայմաններում է հարստությունը չարիք ,իսկ որում՝ բարիք:

Այսպիսի հարցին Պլատոնը պատասխանեց.

-Քեզ պես բարի և արդար մարդկանց համար հարստությունը համարվում է բարիք,մարդկանց համար ,ովքեր կարողանում են ճիշտ օգտագործել փողը, նրանց համար էլ է բարիք,բայց անարդարների ու ու այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում օգտվել դրանից, համարվում է չարիք:Այդպես է նաև մյուս գործերում ,ինչպիսին կլինի օգտվողը ,այնպիսին կլինեն նրա գործերը:
Աղբյուր՝https://pritchi.ru

Երկու գիրք

Երկու գիրք դրված էր գրապահարանի վրա . մեկը՝ թանկ գեղեցիկ կազմով,իսկ մյուսը՝ էժան:
Կարդաց տերը թանկ գիրքը և ասաց.
-Ոչ խելքի համար է ,ոչ սրտի համար:
Կարդաց էժանը,լացեց և խոստովանեց,որ ավելի լավ բան հոգու համար չկա:
Բայց պահարանին թողեց երկուսն էլ:Մեկը՝ հոգու համար ,մյուսը՝ այն դեպքի համար ,եթե հյուրեր գան ,որ տեսնեն ,որ նա գեղեցիկ գրքեր ունի:

 

Աղբյուրը ՝https://pritchi.ru

Այլընտրանք

-Ես հյուրընկալ մարդ եմ,-ասաց Նասրեդինը թեյարանում իր մի խումբ ընկերներին:

-Շատ լավ, դե որ այդպես է մեզ տար քեզ մոտ ընթրելու,- ասացին ամենաագահները:

Նասրեդինը հավաքեց մի ամբողջ ամբոխ և նրանց հետ ուղևորվեց դեպի տուն: Երբ նրանք համարյա հասել էին, նա ասաց.

-Ես առաջ կգնամ և կզգուշացնեմ կնոջս, իսկ դուք սպասեք այստեղ:

Երբ որ նա հաղորդեց կնոջը այդ լուրը, կինը սկսեց նախատել նրան:

-Տանը ուտելիք չկա. նրանց ետ ուղարկիր:

-Ես չեմ կարող այդպես անել, խաղասեղանին է դրված հյուրընկալ մարդու իմ հեղինակությունը:

-Շատ լավ, բարձրացիր վերև, իսկ ես նրանց կասեմ, որ դու տանը չես:

Սպասելով համարյա մեկ ժամ՝ հյուրերը սկսեցին անհանգստանալ և հավաքվելով դռների մոտ՝ գոռացին.

-Ներս թող մեզ, Նասրեդին:

Նասրեդինի կինը դուրս եկավ նրանց մոտ:

-Նասրեդինը տանը չէ:

-Բայց մենք տեսանք, թե ինչպես նա տուն մտավ, և մենք ամբողջ ժամանակ հետևում ենք դռանը:

Կինը լռում էր:

Այս ամենին վերևի պատուհանից հետևելով՝ Նասրեդինը չդիմացավ և գլուխը պատուհանից դուրս հանելով՝ գոռաց.

-Չէ որ ես կարող էի դուրս գալ հետևի դռնից, կարող էի, չէ՞:

Որ դատողությունն է ճիշտ

Մի անգամ Խոջա Նասրեդինը խնդրեց կնոջը.

-Մի քիչ պանիր բեր: Այն ամրացնում է ստամոքսը և բացում ախորժակը:

-Մեր տանը պանիր չկա,- պատասխանեց կինը:

— Ավելի լավ, պանիրը խանգարում է ստամոքսը և թուլացնում լնդերը,- ասաց Խոջան:

Կինը զարմանքով հարցրեց.

-Եվ որն է այդ երկու իրար հակասող դատողություններից ճիշտը:

— Եթե տանը պանիր կա, ապա առաջինը, իսկ եթե ոչ՝ երկրորդը,- պատասխանեց ԽոջաՆասրեդինը: